Հեռուստատեսության և ազգային ռադիոյի հանձնաժողովի 2013 թ. գործունեության մասին հաշվետվության քննարկմանը ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ այս տարիների ընթացքում առաջընթաց և բազմակարծություն ապահովվել է Հանրային հեռուստատեսության լրատվական հաղորդումներում:
«Ալիք կա, որ երկու-երեք հատ նույն հաղորդումից ունի, մեր նպատակը ո՞րն է՝ ով ինչ լավ բո՞րշ է սարքում, կամ ով լավ ձվածե՞ղ է սարքում: Ընդունում եմ, որ չափի մեջ լավ է, բայց ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ: Նախորդ տարի եղել է Հովհաննես Շիրազի հարյուրամյակը, բայց քիչ եմ տեսել, որ մեր լրատվամիջոցները մեր նոր սերնդին ներկայացրել են Շիրազին, մեր նոր սերնդին պետք է ամեն օր դաստիարակենք»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում: