Պատգամավոր Առաքել Մովսիսյանի («Շմայս») վրա մինչև օրս արյան բծեր են մնացել պատերազմից: Այս մասին, այսօր՝ փետրվարի 26-ին, ԱԺ-ում հայտարարեց խորհրդարանի խոսնակ Գալուստ Սահակյանը: Նա պատասխանում էր հարցին, թե ո՞ւմ է ավելի լուրջ քաղաքական գործիչ համարում՝ Գագիկ Ծառուկյանին, թե իր ՀՀԿ-ական կուսակից Առաքել Մովսիսյանին:
«Երկուսին էլ կարելի է դրական բնութագրել: Առաքել Մովսիսյանը իր արյամբ է վճարել Արցախի պատերազմի հաղթանակի համար ու նրա վրա արյան բծեր են մնացել մինչև օրս: Իսկ Գագիկ Ծառուկյանը ավելի շատ ներդրում է ունեցել տնտեսական գործընթացներին ու Հայաստանի զարգացմանը որպես գործարար»,- պատասխանել է Սահակյանը: