Քալիֆորնիայում 67 տարի միասին ապրած ամուսինները մահացել են նույն օրը, հաղորդում է Associated Press-ը:

Ֆլոյդի և Վիոլետ Հարթվիգների զավակները, զգալով ծնողների մոտալուտ մահը, մոտեցրել են նրանց մահճակալներն ու միացրել նրանց ձեռքերը: 90-ամյա Ֆլոյդը առաջինն է մահացել, որից 5 ժամ անց մահացել է նաև նրա 89-ամյա կինը, հաղորդում է Gazeta-ն:

Նրանք ոչ մեծ ֆերմա ունեն: Ամեն առավոտ Վիոլետը նախաճաշ է պատրաստել ամուսնու համար և ճանապարհել աշխատանքի: Թոռներից մեկը պատմել է, որ նույնիսկ անծանոթ մարդիկ զգացել են նրանց միջև առկա սերն ու կապվածությունը: