Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել է, թե Ռուսաստանը զեղչել է Թուրքիային վաճառվող գազի գինը։

Թուրքական Sabah-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը մի միջոցառման ժամանակ պատասխանել է լրագրողների հարցերին՝ անդրադառնալով նաեւ Ռուսաստանից գնվող գազի սակագնի փոփոխությանը։

Թուրք նախարարը նշել է, թե Ռուսաստանը Թուրքիային մատակարարվող գազի սակագինը էժանացրել է 10,25 տոկոսով։ Նա շեշտել է, թե Թուրքիան եվրոպական 28 երկրների շարքում քաղաքացիներին ամենաէժան գնով գազ վաճառող երկիրն է։