Երկու լամաները մեծ աղմուկ են բարձրացրել ԱՄՆ ֆինիքս նահանգում: Նրանք վազում էին փողոցներով և մայրուղիներով՝ խանգարելով մեքենաների ընթացքին: Կենդանիներին բռնելու գործընթացը նույնիսկ ցուցադրում էին հեռուստացույցով: Մեծ սպիտակ լամային հաջողվել է բռնել պարանի օգնությամբ, ինչից հետո հանձնվել է նաև սևը: Երկու փախչող լամաները համացանցի իսկական հիթեր են դարձել: