Բայկալում տարբեր ատյանների 52 աշխատակիցների պատասխանատվության կենթարկեն Վալերի Պերմյակովին բանակային ծառայության համար պիտանի ճանաչելու պատճառով։ Այս մասին ազգային քաղաքականության հարցերով կլոր սեղանի շուրջ հայտնել է 29-րդ համազորային բանակի բարոյահոգեբանական ապահովման բաժնի պետ Դմիտրի Կիսելյովը:
«պատասխանատվության կենթարկվեն բոլորը՝ սկսած նրանցից, ովքեր Պերմյակովին պիտանի են ճանաչել բանակային ծառայության համար»,- գրում է «Забmedia»-ն։
Կիսելյովը հայտել է նաև, որ Չիտայում արդեն 3 քրեական գործ է հարուցվել 321-րդ ռազմական հոսպիտալի բժիշկների դեմ, որոնք Վալերի Պերմյակովի մոտ ոչ մի շեղում չեն հայտնաբերել ու պիտանի են ճանաչել ծառայության համար։ Բարոյահոգեբանական ծառայության բաժանմունքի պետը վստահեցրել է, որ բոլոր մեղավորները պատասխան են տալու։