Վերջերս ռուսական և միջազգային ԶԼՄ-րը շատ են անդրադառնում "արևմուտքի" կողմից Ուկրաինային զենք և զինամթերք մատակարարելու խնդրին...Կան նույնիսկ բախումներ այս հարցի շուրջ.ԱՄՆ-ն կողմ է զենք մատակարարելուն,իսկ Գերմանիան՝ ոչ...
Սակայն ինձ մի այլ հարց է հետաքրքրում...Ի՞սկ Ուկրաինան ԻՐԱԿԱՆՈՒՄ զենքի ու զինամթերքի ՊԱԿԱՍ ունի...Նշեմ,որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Ուկրաինան ստացավ մեծ քանակությամբ իր տարածքում գտնվող զենք և զինամթերք արտադրող գործարաններ և ԱՀՌԵԼԻ մեծ ռազմական պոտենցիալ՝ընդհուպ միջուկային զենք,որից հետագայում հրաժարվեց(վերջին միջուկային մարտագլխիկը Ուկրաինայի տարածքից դուրս է բերվել 1996 թ.հունիսի 2-ին)..."Նվեր " ստացած զենքը պաշտոնական Կիևը սկսեց աջ ու ձախ վաճառել՝վաստակելով միլիարդավոր դոլլարներ...Ուկրաինան մեծ քանակությամբ զենք և զինամթերք էր մատակարարում նաև ազեր-կոյունլուներին,որոնք այն օգտագործում էին Արցախում հայերի դեմ..Ըստ Ստոկհոլմի Խաղաղության Միջազգային Հետազոտությունների Ինստիտուտի (SIPRI) տվյալների 1997 թ. Ուկրաինան վաճառել է 516 միլիոն դոլլարի զենք ու զինամթերք,1998 թ.`449 միլիոն դոլլարի,1999 թ.՝419 միլիոն դոլլարի...2012թ.Ուկրաինան արտահանել է 1 միլիարդ 334 միլիոն դոլլարի զենք՝ զբաղեցնելով աշխարհում ՉՈՐՐՈՐԴ տեղը զինամթերքի վաճառքի ոլորտում իրենից առաջ թողնելով ԱՄՆ-ին,ՌԴ-ին և Չինաստանին...Կիևը առաջ է անցել զենք վաճառող այնպիսի երկրներից,ինչպիսիք են Գերմանիան,Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան...
2013 թ., երբ իրավիճակը երկրում լարված էր պաշտոնական ԿԻևը շարունակում էր զենք վաճառել ԲՈԼՈՐԻՆ ով գումար ուներ...Ըստ նույն SIPRI-ի տվյալների 2013 թ.Ուկրաինան 589 միլիոն դոլլարի զենք ու զինամթերք է վաճառել ԱՄՆ-ին, Եթովպիային, Չադին, Չեխիային, Մեծ Բրիտանիային, Թուրքիային, Պերուին, Իտալիային, Մոլդովային և Տաջիկստանին...Կիևը վաճառել է մեծ քանակությամբ ՏԱՆԿԵՐ, ԶՐԱՀԱՄԵՔԵՆԱՆԵՐ, ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐ, ՈՒՂՂԱԹԻՌՆԵՐ, ՀԱՈՒԲԻՑՆԵՐ, ՀՐԹԻՌԱՅԻՆ ԿԱՅԱՆՆԵՐ և այլն..
Հ.Գ.1992-2013 թթ.Ուկաինան աշխարհում զինամթերքի վաճառքի ասպարեզում միշտ եղել է առաջին ՏԱՍՆՅԱԿՈՒՄ ու հիմա շատ զարմանալի է,որ Ուկրաինայի նախագահ Պ.Պորոշենկոն մուրացիկությամբ է զբաղված և "քաղաքակիրթ աշխարհից" զենք է խնդրում՝Դոնբասի անջատողականների դեմ պատերազմելու համար...Պարզվում է,որ Կիևի թե՛ ռուսամետ,թե՛ արևմտամետ իշխանավորներն այս քսան տարիների ընթացքում դավաճանել են իրենց սեփական հայրենիքը,երկրի ողջ ռազմական պոտենցիալը փոշիացրել են,իսկ հիմա ստացվում է՝ուկրաինական բանակը ԶԵՆՔ չունի...Ինչպես ասում են."ԿՈՇԿԱԿԱՐԻ ԿՈՇԻԿԸ ԾԱԿ Է..."
Գագիկ Համբարյան