Հետաքրքիր փաստ է այն, որ մասոններն սկսել են օգտագործել անմոռուկը 1926 թվականին, ի հիշատակ Նացիստական Գերմանիայում զոհված մասոնների։ Մասոնները կրծքին կրում են ամոռուկներ որպես հարգանքի տուրք՝ նացիստական համակենտրոնացման ճամբարներում մահացած անկախ քարագործների։ Արդյոք ցեղասպանության տարելիցի խորհրդանշանը ընտրելիս անմոռուկի օգտագործման այս փաստը հաշվի առնվել է։

Անմոռուկը գրեթե բոլոր լեզուներում ունի նույն իմաստը՝ հիշելու, չմոռանալու, ինչպես նաև հիշեցնելու և հենց դրա համար էլ ընտրվել է հենց այս ծաղիկը: Խորհրդանիշի վրա գրաֆիկական պատկերի միջոցով պատկերված է Ծիծեռնակաբերդի 12 սյուների պատկերը վերևից: Այն ակտիվ օգտագործվելու է 100-րդ տարելիցի շրջանակում, ինչպես նաև ժապավեններ՝ նույն ծաղկի գույներով» Սև գույնը Ցեղասպանության խորհրդանիշն է, մանուշակագույնը՝ ներկան ու ապագան են արտահայտում, իսկ 5 թերթիկներն այն մայրցամաքներն են, որոնցում հայ գաղթականները հայտնվեցին Ցեղասպանությունից հետո և ստեղծեցին հայկական համայնքներ:

 

Ըստ գերմանական լեգենդի, երբ աստված անվանում է բոլոր բույսերին, ինչ-որ մի փոքրիկ ծաղիկ, որը անուն չէր ստացել ասում է աստծուն. «Մի մոռացիր ինձ, Տեր», աստված պատասխանում է, որ դա էլ հենց կլինի իր անունը": Ըստ մեկ այլ լեգենդի՝ երբ Արարիչը ավարտում է բաշխել ծաղիկների գույները, մի ծաղիկ շշնջում է՝ «Ինձ մի՛ մոռացիր»: Արարչի մոտ միայն մի փոքր երկնագույն էր մնում, որն էլ հենց տալիս է այդ ծաղիկին: Սրա պատճառով են անմոռուկի ծաղիկները ներկված այդքան բաց երկնագույնով:
Անգլիայի թագավոր Հենրի IV-ը ամոռուկը վերցրել է որպես իր 1398 թվականի աքսորի խորհրդանիշ. այն պահպանվել է նաև թագավորի Անգլիա վերադառնալուց հետո:
15-րդ դարում Գերմանիայում համարում էին, որ անմոռուկ կրողներին իրենց սիրեցյալները չեն մոռանա: Ըստ լեգենդի, միջնադարում, երբ ասպետը և իր սիրեցյալը քայլելիս են եղել գետի ափով, ասպետը խոնարհվել է որ քաղի մի քանի անմոռուկ, բայց զրահի ծանրության պատճառով ընկել է գետը: Խորտակվելիս նա նետել է անմոռուկներն իր սիրեցյալին և գոռացել՝ «Չմոռանաս ինձ»: Աղջիկները այս պատճառով անմոռուկը հաճախ կրում են որպես հավատարմության և անմնացորդ սիրո խորհրդանիշ: