Հիշատակման հանրահավաքը ցինիզմի շքերթի վերածվեց փաստորեն։
Ո՞վ է այս մարդուն հիմնադիր նախագահ կոչել։ Կամ «հիմնադիր» ասելով ի՞նչ են ինկատի ունեցել։ Պարզ է, որ Հայաստանի Հանրապետության հիմնադիր նա չէր կարող լինել։ Պետության հիմնադիրը ժողովուրդն է` իր բոլոր շերտերով` առաջնորդներով, ռամիկներով, լավով ու վատով։ ԼՏՊ-ն առաջին նախագահն էր։ Այո, շատ կարևոր դերակատար, բայց ոչ պետության հիմնադիր։ Եվ ուրեմն ինչու՞ են նրան հիմնադիր կոչում։ Կամ ի՞նչ է նա հիմնադրել։ Կոնգրե՞սը։ Թե՞ նրքաղաքական թշնամանքն ինկատի ունեն։ Իսկ միգուցե քաղաքական համակարգի մասի՞ն է խոսքը...
Չգիտեմ։ Ինքներդ որոշեք։ Ես միայն կասեմ, որ այսօր այդ մադը նոր բան է հիմնադրում` արհամարհանք։ Արհամարհանք ոչ միայն իր քաղաքական մրցակիցների հանդեպ, այլ նաև ազգային և պետական նշանակություն ունեցող բոլոր տեսակի արժեքների, գաղափարների և անցուդարձի նկատմամբ։
Հրանտ Մելիք-Շահնազարյան
քաղաքագետ