Երեկ՝ մարտի 1-ին, Մոսկվայում ընթանում էր սպանված ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի հիշատակի երթը: Ներկա էին հազարավոր մարդիկ: Երթը ավարտվեց քաղաքական գործչի սպանության վայրում՝ Կրեմլից 200 մետր հեռավորության վրա:
Նախկին վարչապետ Միխաիլ Կոսյանկովը, որը Նեմցովի գաղափարակից ընկերն էր, առաջարկել է նոր անվանում տալ Մեծ Մոսկվորեցկյան կամրջին՝ անվանելով այն «Նեմցով-կամուրջ»:
Ինչպես հայտնում են աղբյուրները երթին ներկա էին մոտ 50 հազ. մարդ, սակայն ոստիկանությունը հաղորդում է այլ տվյալներ՝ գրեթե 21 հազ. մարդ: