Այսօր՝ մարտի 2-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ Արտակ Շաբոյանը նշանակվել է ՀՀ ՏՄՊՊ հանձնաժողովի նախագահ:

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով և հիմք ընդունելով «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասը՝ որոշում եմ.

Արտակ Շաբոյանին նշանակել Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ` հինգ տարի ժամկետով: