Հայաստանում Ռուսաստանի ԴԱԾ վարչության աշխատակիցները մարտի 1-ի գիշերը ձերբակալել են սահմանախախտի, ով ապօրինի կերպով հատել է հայ-թուրքական սահմանը, գրում է «Ինտերֆաքսը»:

Ինչպես հրատարակչությանը հայտնել են վարչությունից, ազդանշանային համակարգի գործելուց մի քանի ժամ անց սահմանախախտը հայտնաբերվել է: Նրա մոտ հայտնաբերվել է Չեխիայի հանրապետություն վերադառնալու մասին վկայական:

Ձերբակալվածը հանձնվել է Հայաստանի ազգային անվտանգության ուժերի աշխատակիցներին: Ձերբակալվածի քաղաքացիությունը չի հայտնվում: