Էրդողանը նշել է, թե Դինքի հետ տեղի ունեցածը կանխամտածված սպանություն է եղել:
«Ես իրավաբան չեմ, սակայն պաշտոնական անփութություն չեմ տեսնում: Այդ միջադեպը միտումնավոր կազմակերպված, կանխամտածված սպանություն է եղել: Այդ գործի մանրամասներն ի հայտ են գալու, և ամեն ինչ ավելի պարզ է լինելու»,-ասել է Էրդողանը:
Հիշեցնենք, որ Դինքի ընտանիքը վաղուց էր խոսում, որ Հրանտի սպանության պլանավորման մասին պատկան մարմինները տեղյակ են եղել, սակայն թուրք պաշտոնյաները ոչինչ չեն արել այն կանխելու համար:
Նման պաշտոնյաների հարցաքննությունները, սակայն, սկսեցին իրականացվել միայն վերջերս՝ դատարանի համապատասխան թույլտվությունից հետո:
Հենց այդ գործի շրջանակներում էլ ձերբակալվել է Ռամազան Աքյուրեքը: Այլ պաշտոնյաների հարցաքննությունները շարունակվում են:
Ուշագրավ է, որ Դինքի գործով հարցաքննվող ոստիկաններից շատերն այժմ մեղադրվում են Էրդողանի հիմնական հակառակորդը համարվող ամերիկաբնակ թուրք գործիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապերի համար:


