Ինչպես գիտեք, ժելատինը մեծ քանակությամբ սպիտակուց է պարունակում, ուստի տարօրինակ չէ, որ այս դիմակը հենց «ժելատինային» է կոչվում: Եվ այսպես, դիմակը պատրաստելու համար մեզ անհրաժեշտ է`
1 ճաշի գդալ ժելատին,3 ճաշի գդալ տաք ջուր, 1 թեյի գդալ շամպուն: Ժելատինը բացել տաք ջրով, լավ խառնել, այնպես, որ գնդիկներ չլինեն, թողնել, որ մի-փոքր մնա: Երբ ժելատինը կուռչի, ավելացրեք շամպունը:
Դիմակը քսել մազերին, ծածկել փաթեթով: Թողնել 20-40 րոպե, որից հետո լվանալ մազերը: