Եթե մեկը կարողանա ինձ բացատրել մեր բանկային համակարգի գործելաոճը և գործնեության բուն նպատակը, ես շատ շնորհակալ կլինեմ: Ուրեմն ամբողջ Հայաստանում ահռելի չափով աճուրդի հանված գրավադրված տներ կան, ու որ նայում եմ վարկառուներին, մեծ մասը բիզնեսից հազար կմ հեռու գտնվող մարդիկ են: Ուրեմն իմ վարկային պատմությունն իդեալական է, ունեմ անշարժ գույք, ՍՊԸ-իս գործնեությունը 4 տարվա մեջ միայն աճ է գրանցել, բոլոր գործարքներս թափանցիկ երևում են, չունեմ կրեդիտորական պարտք, ունեմ 30 միավոր դեբիտորական պարտք որը պիտի փոխանցեն եկող շաբաթ:

Այսքանով հանդերձ դիմում եմ բանկին, որ ինձ վարկ տրամադրի ընդամենը 8 միավոր գումար ու բանկը նույնիսկ տեսնելով հանդերձ, որ մի շաբաթ հետո 30 միավոր գումար է նստելու հաշվեհամարիս, ինձ մերժում է: Հիմա հարց, իսկ ի՞նչ չափանիշներ են կիրառում որոշելու համար ում տան վարկ ում չէ: Կամ ինչպե՞ս են վարկ տրամադրում նման մարդկանց ու հասցնում սնանկացման եզրին:

 

Հարություն Մնացականյան-Facebook