«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Փաստորեն, այն տարիներին, երբ Նազարյանը զբաղեցնում էր ոստիկանության Երևանի վարչության պետի պաշտոնը, նրա ընտանիքի բիզնեսները ծաղկում և զարգանում էին: Ի թիվս այլ բիզնեսների՝ մեկը մյուսի ետևից մայրաքաղաքում բացվում էին Նազարյաններին պատկանող «Մոսկվիչկա» սուպերմարկետները: Իսկ պաշտոնանկությունից հետո Նազարյանների գործերը սրընթաց սկսեցին վատանալ: Ներսես Նազարյանի պաշտոնանկության երկու տարին դեռ չի լրացել, բայց նրանց բիզնեսից էլ բան չի մնացել:
Այսինքն` Հայաստանում միայն գործող պաշտոնը կարող է բիզնեսի «հաջողությունն ապահովել»: Մնացած դեպքերում բոլոր տեսակի կապերը և անգամ տարիների ընկերությունը գործոն չեն: Այս օրինակը բացատրում է նաև, թե Հայաստանի պաշտոնյաները ինչու են պատրաստ ամեն ինչ անել, միայն թե իրենց աթոռներից չզրկվեն»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: