Այսօր՝ մարտի 3-ին, ԱԺ-ում ընթանում էր Կառավարության նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստը, որը սկսվեց գարնանային տրամադրությամբ: ՀՀԿ կանանցից Մարգարիտ Եսայանը մյուս կին պատգամավորներին ձնծաղիկներ բաժանեց:

Այս անգամ նիստին մասնակցում են նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները, որոնք նախորդ հերթական քառօրյան բոյկոտել էին:

Նիստին քվորում ապահովվելուց հետո, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, թե ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մելիք Մանուկյանը հետ է վերցրել մանդատից հրաժարվելու իր դիմումը: