«Ժառանգություն» կուսակցության անդամ Զարուհի Փոստանջյանն ստացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված իր նամակի պատասխանը, որի պատճենը ուղարկվել էր նաև Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Յուրի Չայկային: Պատասխանում նշվում է, որ Պերմյակովը չի կարող հանձնվել հայկական կողմին, քանի որ նա ՌԴ քաղաքացի է: Պատասխանը Զարուհի Փոստանջյանին ուղարկվել է Ռուսաստանի գլխավոր դատախազությունից:
Նշենք նաև, որ օրերս ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը պահանջագիր- նամակով դիմել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին և ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկային: