Ի գիտություն տեղեկացնում ենք, որ 2015 թվականի հունվարի 31-ին «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում իրազեկման ավտոերթի անցկացման ժամանակ հասարակական կարգի պահպանությանը ներգրավված ոստիկանության ծառայողների կողմից կատարված կարգապահական կոպիտ խախտումների վերաբերյալ ծառայողական քննությունն ավարտվել է:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 5-ի N 515-Ն որոշմամբ սահմանված աշխատակարգի համաձայն` կարգապահական կոպիտ խախտումների առիթով իրականացված ծառայողական քննության նյութերը սույն թվականի մարտի 6-ին կքննարկվեն ոստիկանության կարգապահական հանձնաժողովի նիստում: