ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ևս մեկ տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների ժամկետը: Մոսկվայի նկատմամբ կիրառվող առաջին պատժամիջոցները սկսել են կիրառվել դեռ 2014թ.-ի մարտից, որպես պատասխան ՌԴ Ղրիմի նկատմամբ վարած քաղաքականության:
Այս մասին Բարաք Օբաման հայտնել է Սպիտակ Տան կայքի միջոցով:
ԱՄՆ-ն կարծում է, որ Ուկրաինայի հանդեպ Մոսկվայի գործողությունները ԱՄՆ արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության համար վտանգ են ներկայացնում: Փաստաթղթում մասնավորապես ասվում է, որ Մոսկվան իր գործողություններով «խաթարում է Ուկրաինայում ընթացող ժողովրդավարական գործողությունները և ինստիտուտները; սպառնում է նրա խաղաղությանը, անվտանգությանը, կայունությանը, սուվիրենիտետին և տարածքային ամբողջականությանը»: