Yerevannews.am-ը կանանց մեկամսյա տոնին նվիրված հարցազրույց ունեցավ Ազգային ինքնորոշում միավորում(ԱԻՄ) կուսակցության առաջնորդ և հայտնի քաղաքական գործիչ Պարույր Հայրիկյանի հետ:

Բարեբախտաբար ազգային շատ հատկանիշներ դեռևս պահպանված են: Բայց մյուս կողմից մենք Եվրոպայի հետ միասին ավելի հանդուրժողական վերաբերմունք ենք ուզում ցույց տալ, որն էլ բերում է նոր պատկերացումների:

Նշեմ մեկ պատմական իրողություն: Ժամանակին, երբ Հայաստանն անկախանում էր, կային քաղաքական գործիչներ՝ Սամվել Շահմուրադյանի գլխավորությումբ, ովքեր որոշեցին, որ մենք ունենք մեր հայկական ավանդական տոնը կապված Մարիամ Աստվածածնի հետ:

Անկախ նրանից, թե մարդ ինչ վերաբերմունք ունի, շատ գեղեցիկ է, երբ տոնի արժեքային համակարգը կապված է տիեզերական հասկացության հետ, այլ ոչ թե մարդկային դրսևորումների: Այդ պատճառով մարտի 8-ի փոխարեն ասպարեզ եկավ ապրիլի 7-ը որպես կանանց նվիրված ազգային մեծագույն տոն: Հետո բոլշևիկները՝ Կարեն Դեմիրճյան, Ռոբերտ Քոչարյան, եկան իշխանության և վերականգնեցին բոլշևիկյան միջազգային կոչված մարտի 8-ը: Բայց, ինչպես ասում են, իրենց վատությունը մնաց իրենց: Կանանց նվիրված մեկօրյա տոնը վերածվեց մեկամսյակի:

Եվ ես ուրախ եմ, որ կանանց այս մեկամսյակը պետք է ավարտվի հենց ապրիլի 7-ով:

Շնորհավորում եմ բոլոր կանանց: Մաղթում եմ ունենալ ապահով, փառավոր հայրենիք և իրենց արժանի ընկերներ, աշխատանքային ընկերներ և կյանքի ընկերներ: