Հայտնի է այսօր՝ Երևանի «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դիմաց հրաձգությունից մահացած երրորդ մարդու անունը։

Նրա անունը Մեսրոպ է, որը ավելի հայտնի է «Մանումենտցի Մոսո» մականունով։ Նրա մարմինը դեռ ընկած է դեպքի վայրում, որտեղ աշխատում են մեծ թվով ոստիկաններ եւ քննիչներ։ Սպանվածը հրազենային մահացու վնասվածք է ստացել գլխի շրջանում։

Ըստ Yerevannews.am-ի ունեցած տեղեկությունների նա «օրենքով գող» Օշականցի Գևորիկի եղբոր որդին է:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք այսօր՝ մարտի 4-ին, «Նուբարաշեն» ՔԿՀ–ի մոտ տեղի ունեցած կրակոցների հետևանքով մահացել է երկու մարդ: Նրանցից մեկը մահացել է տեղում, մյուսը՝ հիվանդանոցում։