Վլադիմիր Պուտինը հրաման է ստորագրել Ռուսաստանի նախագահի, ՌԴ կառավարության ղեկավարի, ինչպես նաև գլխավոր դատախազի ու ՌԴ քննչական կոմիտեի նախագահի աշխատավարձերը 10%-ով կրճատելու մասին:

Կրճատումները կվերաբերեն նաև այն անձանց, որոնց աշխատավարձերը տրվում են` համաձայն ՌԴ նախագահի 2004 թ սեպտեմբերի 30-ի հրամանի, գրում է ՏԱՍՍ-ը: