«Հարթակ» թերթը զրուցել է Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ:
- Պարոն Ղուկասյան, արդիական և ամենակարևոր թեմաներից մեկն է Գյումրու քաղաքապետի երեկվա հայտարարությունը։ Նա ՕԵԿ-ական էր, հետո գնաց ԲՀԿ, իսկ հիմա այնտեղից էլ հեռացավ:
- Ճիշտն ասած, բոլոր գյումրեցիների անունից կարող եմ ասել, որ երեկվանից ամբողջ քաղաքն իրեն ամոթ վիճակում է զգում, որ նմանատիպ մարդը իրենց քաղաքապետն է: Ես, որպես, ասենք, Գյումրու քաղաքացի, ցավում եմ, որ նման մեկն է ղեկավարում Գյումրի քաղաքը, ու Ազգային ժողովում էլ եղել է փոխխոսնակ: Նա ոչ նամուս ունի, ոչ թասիբ, անողնաշար մարդու մասին է խոսքը: Քաղաքը հոգնել է իրենից: Նման մարդը երկար տարիներ Ազգային ժողովում է եղել, թույլ են տվել, որ այդքան առաջ գնա, պաշտոններ զբաղեցնի: Ժամանակին ՕԵԿ-ին դավաճանեց, հիմա էլ ԲՀԿ-ին: Ցավում եմ, որ նմանատիպ մարդիկ կան մեր երկրում:
- Դուք ասացիք, որ քաղաքը հոգնել է քաղաքապետից, հիմա ի՞նչ է ստացվում, որ նամուսի ու թասիբի քաղաք Գյումրին պետք է սպասի մինչև նրա պաշտոնավարման ժամկետը լրանա՞: Կա՞ն նրանից ազատվելու մեխանիզմներ:
- Մեխանիզմներ կան, ինչ խոսք: Նմանատիպ մարդիկ ընդհանրապես պետք է փոխեն իրենց ազգանունը: Ես հուսով եմ, որ նա կփոխի իր ազգանունը, «յան»-ն էլ կփոխի, որովհետև ես մի բան գիտեմ՝ եթե հանկարծ վաղն իրեն ասեն, որ հարստությունը ձեռքից կվերցնեն, եթե չդառնա մուսուլման, նա 2 րոպեում կդառնա մուսուլման: Ցավում եմ, որ նման մարդիկ փոխխոսնակ են դարձել, ու այսօր նման մարդիկ շատ կան վերին ատյաններում: Այ դրանցից պետք է դաշտը մաքրել, որ վիճակը լավանա:
- Ձեր խոսքերով՝ գրկից գիրկ թռնողների՞ց է ինքը:
- Դե, գրկից գիրկ թռնողների տեղն էլ սարսափելի է: Այն բոլոր նախկինները, որ գրկից գիրկ էին թռնում, վերջում ի՞նչ ստացան:
- Այսինքն՝ հնարավոր է, որ մի օր ինքը քաղաքի՞ն էլ դավաճանի:
- Տո ոչ միայն քաղաքին, ազգանունն էլ կփոխի 2 րոպե հետո, Բալասով կգրվի, որովհետև ինքն այն կողմերից է եկել, ադրբեջանական, Բաքվի կողմերից: Իրենք գյումրեցի չեն»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: