Արդեն 2-րդ օրն է, համացանցում լուրեր են տարածվել, որ «Երրորդմասցի Լյովիկի» սպանության հետ կապված ձերբակալվել է Ազգային ժողովի պատգամավոր Մհեր Սեդրակյանի թիկնազորի անդամ Մարտուն Կարապետյանը («Կյաժ Մարտուն»):

YerevanNews.am-ին հաջողվեց կապ հաստատել Մհեր Սեդրակյանի հետ, ով հերքեց լուրը, ասելով, որ  ինքն այդ անունով թիկնազորի անդամ չունի ու չի էլ ունեցել:

«Ապատեղեկատվություն է, չի բացառվում, որ դիտավորյալ ապատեղեկատվություն է: Ես այդ անունով թիկնազորի անդամ, աշխատակից չունեմ ու չեմ ունեցել: Ինձ համար ցավալի էր երիտասարդների մահը: Ցավակցում եմ: Եվ ուզում եմ ավելացնել, որ չի կարելի նման տարբերակներով, սխալ ինֆորմացիայով փորձել խաղալ մարդու անվան հետ»:

Հիշեցնենք, որ մարտի 4-ին Երևանի Նուբարաշեն վարչական շրջանում ՔԿՀ-ի ավտոկայանատեղիում տեղի ունեցած կրակոցների հետևանքով սպանվել են 3 քաղաքացիներ :