Ինչքան հասկացա՝ Ժիրայր Սեֆիլյանի խումբն այսօր էլ Գյումրի է գնացել ու դարձյալ ինչ-որ լարվածություն կա: Մինչև հիմա ոչ Ժիրոյի ու նրա կողմնակիցների քաղաքական ասելիքն եմ հասկացել, ոչ էլ՝ նրանց հետ «տունտունիկ» խաղացող իշխանության վարքագիծը:

Թերևս իշխանությանը ձեռնտու է, որ ներկայացնի, թե իր դեմ պայքարում է արմատական կարգախոսներ որդեգրած ու քաղաքական լեգալ գործիքները մերժող ընդդիմություն:

Իր ֆեյսբուքյան էջում գրում է Սուրեն Սուրենյանցը:

Հիշեցնենք նաև, որ վերջերս «Հիմնադիր խորհրոդարան»-ը տարածել էր հայտարարություն Գյումրիի քաղաքապետարանը արհեստական խոչընդոտներ է հարուցում «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման 2015 թ. մարտի 7-ի՝ դեպի Գյումրի ավտոերթի ավարտին՝ ժամը 16:00-ին, տեղի Թատերական հրապարակում Գյումրեցիների և Շարժման առաջնորդ Ժիրայր Սէֆիլյանի հանդիպումը խափանելու նպատակով: