Սյունիքի մարզի Գորիսի տարածաշրջանի Խնձորեսկ գյուղում երեկ` մարտի 6-ին ինքնասպան է եղել ՀՀ ՊՆ N զորամասի կաթսայատան պետ, 49-ամյա պայմանագրային զինծառայող Սամվել Միրզոյանը:

YerevanNews.am-ին Խնձորեսկի գյուղապետ Սերյոժա Հայրապետյանն ասաց, որ Սամվել Միրզոյանն առողջական խնդիրներ ուներ: «Առողջական խնդիրներ ուներ, ցավեր ուներ, նիարդերի հետ կապված խնդիրներ ուներ, մեկ տարուց ավել բազմաթիվ բժիշկների է դիմել, բայց լուջ փոփոխություններ չեն եղել:Երևիթե դա է եղել ինքնասպանության պատճառը»,- ասաց գյուղապետը` հավելելով, որ ինքնասպան է եղել` կախվելով գոմի մոտ գտնվող գազատարի խողովակից: Վերջինս նշեց` Սամվել Միրզոյանը Արցախյան պատերազմի մասնակից էր, ամուսնացած էր, երեխաներ ուներ:

Ս. Հայրապետյանը հայտնեց նաև, որ սոցիալական պայմանները լավ էին, որևէ այլ խնդիր չուներ, որը կարող էր ինքնասպանության պատճառ դառնալ: