Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները մարտի 8-ին, ժամը 03.00-ին, Երևանի Ն. Զարյան փողոցի թիվ 21 շենքի մոտ հայտնաբերել և բերման են ենթարկել 1979 թ. ծնված Բագրատ Թ.-ին, որը 2015 թ. փետրվարի 7-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերի և 235 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով:
Հիշեցնենք նաև, որ փետրվարի 6-ին, ժամը 18.25-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ Քանաքեռի 14-րդ փողոցի թիվ 1 հասցեի մոտ կռիվ է, կրակոցներ են հնչում, իսկ ժամը 18.50-ին Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտից հաղորդում է ստացվել, որ որովայնի առաջնային պատի հրազենային վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության են ընդունվել 1989 թ. ծնված Ռուդոլֆ Ս.-ն և 1990 թ. ծնված Արմեն Է.-ն:
Լուսանկարը՝ shamshyan.com-ի:


