«Հայկական տեղեկատվական կենտրոն»-ը հայ հասարակության շրջանակներում անցկացնում է սոցիալական հարցում, որի հիմնական նպատակն է հավաքագրել և ուսումնասիրել շուկայում առկա տեղեկատվությունը: Հարցումը հետապնդում է կարևոր նպատակ. պարզել հասարակության երաժշտական նախապատվությունները:

Հարցումը նպատակ ունի պարզել նաև շուկայում առկա առաջարկն ու պահանջարկը, մշակել թիրախային խմբի հիմնական պահանջմունքները, խնդիրները (գտնել խոցելի կետերը), հավաքագրել խնդիրների լուծման, հանրության առաջարկած ուղիները՝ նպատակին հասնելու համար, հետազոտության արդյունքներից ելնելով մշակել գործողությունների ծրագիրը, ելնելով ստացված արդյունքներից՝ ամփոփել հավաքագրված տվյալները:

Հարցմանը կարող են մասնակցել ինչպես արական, այնպես էլ իգական սեռի ներկայացուցիչները: Ռեսպոնդենտների տարիքը պետք է համապատասխանի 18-25 ու 26-45 տարիքային խմբերին: Հարցումն ընդգրկում է ՀՀ տարածքում բնակիչներին և Սփյուռքի ներկայացուցիչներին:

Հարցումը սկսված է համարվում 04.03.2015 - 20.03.2015: 

Առաջարկում ենք բոլոր ցանկացողներին իրենց մասնակցությունը ունենալ հարցմանը՝ տրամադրելով մի քանի րոպե և պատասխանելով առաջարկվող հարցերին: Հարցմանը մասնակցելու համար կարող եք անցնել հետևյալ հղումով: