Այս տարվա հունիսին Բաքվում առաջին անգամ նախատեսվում է անցկացնել Եվրոպական խաղերը: Այս մրցաշարի մեկնարկից 6 ամիս առաջ կենդանիների պաշտպանության միջազգային հասարակությունը (WSPA) կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին վերջ տալ թափառող կենդանիների նկատմամբ կիրառվող բռնության դեպքերին:
WSPA եվրոպացի տնօրեն Ռուդ Թոմբրոքը հայտարարել է, քանի որ Ադրբեջանը ստորագրել է ընտանի կենդանիների իրավունքների պաշտպանության Եվրոպական կոնվենցիան, ապա նմանատիպ դաժանությունը այնտեղ դեկլարացված սկզբունքների կոպիտ խախտում է:
Ադրբեջանի սոցիալական կայքերը լցվեցին զայրացած մեկնաբանություններով, երբ համացանցում հայտնվեց տեսանյութ, որում ցուցադրվում էր, թե ինչպես են աղբի այրման գործարանում այրում թափառող շներին: Դեպքը տեղի էր ունեցել Բալախանի գյուղում:
Այրվող աղբի հետ մեկտեղ վառարաններում երևում են նաև թափառող շների գլուխները և ոտքերը: Կառավարությունը արձագանքեց միանգամից և նախագահի մամլո քարտուղարը հայտարարեց, թե մամուլը գիտակցաբար սկանդալ է սարքում, որը ուղղված է երկրի վարկանիշի սևացմանը: Եվ ընդհանրապես հայտնի չէ, թե կոնկրետ որտեղ են նկարահանվել այս կադրերը: