Հալկ մականունով ամերիկյան պիտբուլտերյերը դարձել է համացանցի հիթը: Նա կշռում է 80 կգ և ուտում է օրեկան 2 կգ միս: Բայց չնայած իր արտաքին ահարկու տեսքին, Հալկը հանդիսանում է բարեսիրտ և հանգիստ շուն: Նրա տերերը Նյու Հեմփշիրից Մերլոն և Լիզա Գրենանները նույնիսկ ցուցադրել են, թե ինչպես է իրենց փոքրիկ որդին խաղում այս հսկայի հետ:
Նրանց խոսքերով այս կենդանուն շատ իզուր են անվանում ագրեսիվ, իրականում նա իդեալականորեն համապատասխանում է ընտանեկան կյանքի համար: