Հայաստանում Ռուսաստանի Հարավային ռազմական օկրուգի ռազմաբազայում սկսվել են ինժեներական զորքերի ստորաբաժանումների դաշտային ուսումնավարժանքները:
Այս մասին հայտնել է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը: «Գործնական վարժանքների ընթացքում, որոնք անցկացվում են ծովի մակարդակից 2200 մետր բարձրության վրա, ինժեներ մասնագետները միայնակ ու խմբի կազմում մի շարք ուսումնական խնդիրներ են լուծելու»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ուսումնական վարժանքները կտևեն 1 ամիս, դրանց մասնակցում է ավելի քան 100 զինծառայող և շուրջ 30 միավոր ռազմատեխնիկա: