ՀՀ կառավարությունը 2015թ. պետբյուջեում կատարել է վերաբաշխում, փոփոխություն և լրացում իր ավելի վաղ ընդունած որոշման մեջ՝ ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության նոր համալիրի շինարարական աշխատանքներին այս փուլում հատկացնելով ավելի քան 264 մլն դրամ: Կառույցն ավարտին հասցնելու համար կպահանջվի շուրջ 990 մլն դրամ:

Նոր համալիրում կտեղակայվեն նախարարության բոլոր ծառայությունները՝ ազատելով քաղաքի տարբեր թաղամասերում գտնվող իրենց շենք-շինությունները: Հարցի քննարկման ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանն առաջարկել է օտարել նախարարության ստորաբաժանումների զբաղեցրած շենքերի մի մասը և ստացված գումարով ավարտին հասցնել նոր համալիրի շինարարությունը: