ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր աշխատանքային այց կկատարի Վիեննա, ուր ելույթ կունենա Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Մշտական խորհրդի հատուկ նիստում։

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։