Գյումրիում մարտի 7-ի ուշ երեկոյան հնչած կրակոցների հետևանքով վիրավորված Կնյազ Ղազարյանի մարտի 10-ի լույս 11-ի գիշերը ժամը 3;00 մահացել է:

Այս մասին YerevanNews.am-իn փոխանցեցին «Էրեբունու» ԲԿ-ից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գյումրիի Արցախ թաղամասում` Տերյան փողոցում, գիշերը կրակոցներ են հնչել:

Ժամը 23:30-ից մինչեւ 00:30-ը սահմաններում տարբեր վնասվածքներով Գյումրիի բժշկական կենտրոն է տեղափոխվել 6 մարդ:

Վիրավորներից 3-ը հրազենային վնասվածքներ են ստացել, իսկ մյուսները վիրավորվել են կտրող-ծակող գործիքներից: