Ստամբուլի Բաքըրքյոյ թաղամասում բնակվող ազգությամբ հայ Զ. Ք-ն սպառնալիքներ է ստացել իր գործատուի կողմից, որը նրան փաստաթղթեր է ստորագրել տվել և տիրացել նրա տանը, տեղեկացնում է «Ակօսը»:
Կինը ամուսնալուծված է, երեխայի հետ միայնակ է բնակվում Զ.Ք-ն 2004 թվականից սկսել է աշխատել:
Իր գործատուին պարտքով գումար տված կինն առայսօր այն հետ ստանալ չի կարողացել:
2012-ից սկսել է սպառնալիքներ ստանալ, դիմել է ոստիկանություն, սակայն որևէ արդյունքի չի հասել, ոստիկանությունը որևէ գործընթաց չի սկսել:
Ստամբուլում սպառնացել են հայ կնոջը
