«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մինչ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը քննում է մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ տեղի ունեցած սպանության գործը, քրեական հեղինակություններն էլ իրենց ներսում են «քննություն» սկսել` պարզելու համար, թե ով է կանգնած Երրոդմասցի Լյովիկի սպանության թիկունքում:

Բանն այն է, որ եթե այս դեպքը չբացահայտվի, ապա այն անպայման շարունակություն կունենա, եւ հետագա արյունահեղություններն անխուսափելի կլինեն:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Երրորդմասցի Լյովիկի ընկերները միջադեպից հետո Հայաստանում շրջում են զրահապատ ավտոմեքենաներով: Մասնավորապես, քրեական հեղինակություն Տույը` Արթուր Ղազարյանը, օրերս զրահապատ ավտոմեքենա է ձեռք բերել եւ դրանով է շրջում»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: