Զաուր Դադաևը բողոքարկել է իր կալանքը, ով համարվում է ռուս քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի ենթադրյալ մարդասպան։
«Նախօրեին Դադաևի փաստաբանը վերաքննիչ բողոք է ներկայացրել դատարան պաշտպանյալի կալանքի հարցով»,- մեջբերում է ՏԱՍՍ-ը Բասմանի դատարանի մամուլի քարտուղար Աննա Ֆադեեւայի հայտարարությունը։
Դատարանը մինչ այս բողոքարկման դիմում էր ստացել գործի մյուս ֆիգուրանտների՝ Թամերլան Էսկերխանովի, Անզոր Գուբաշևի և Համզաթ Բախաևի անունից։
Մարտի 8-ին Բասմանի դատարանը գործի ֆիգուրանտներին մինչև ապրիլի 28-ը ձերբակալելու վճիռ էր կայացրել։