Մերձմոսկվայի Օդինցովի շրջանի ընդհատակյա փռում հաց թխող Հայաստանից 3 տասնյակ ապօրինի ներգաղթյալներ են ձերբակալվել, փոխանցում է«Ինտերֆաքսը» :

Անօրինական փռի աշխատանքը դադարեցվել է Ռոժդեստվենո գյուղի մոտ միհարկանի ոչ բնակելի շենքում:

Վերջինս պարզաբանել է, որ ապրանքները պատրաստել են 2 հերթափոխով Հայաստանի 29 ապօրինի ներգաղթյալներ: Ոստիկանությունը պարզել է, որ հացաբուլկեղենը թխվել է հակասանիտարական պայմաններում:

Արտադրության օրինականությունը հաստատող փաստաթղթերը բացակայում են:

Ոստիկանությունն արդեն քրեական գործ է հարուցել ՌԴ ՔՕ 322.1 հոդվածով: Մեղավորներին սպառնում է մինչև 7 տարի ազատազրկում: