Մարտի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ամփոփվել են ռազմաբժշկական ծառայության 2014թ. ուսումնական տարվա գործունեության արդյունքները:
Ամփոփմանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը, ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը, «Ռազմական բժիշկների հայկական ասոցացիայի» նախագահ Ռուզաննա Խաչատրյանը, հոսպիտալների և զորամասերի բուժծառայությունների պետեր, ռազմական բժիշկներ:
Հաշվետու հավաքի շրջանակներում անցած ուսումնական տարվա, ինչպես նաև 2015 թվականի առաջին ամիսների ընթացքում իրականացված աշխատանքների, հիվանդացությունների և դրանց քանակական համեմատականի մասին զեկույցներով հանդես եկան բուժծառայության օղակի մի շարք ներկայացուցիչներ և պատասխանատուներ: Նշվեց, որ 2014-ին էական հաջողություններ են գրանցվել առանձին հիվանդությունների կանխարգելման և դրանց բուժական գործընթացի արդյունավետ կազմակերպման ու իրականացման ուղղությամբ: Ներկայացվեցին 2014 թվականին զինված ուժերի անձնակազմի հիվանդացության և հոսպիտալացման հիմնական ցուցանիշները, համեմատական անցկացվեց 2013 և 2014 թվականների ցուցանիշների միջև: Անդրադարձ եղավ նաև «Ռազմական բժիշկների հայկական ասոցացիայի» գործունեությանն ու հաշվետու տարում գրանցված հաջողություններին:
Իր զեկույցում ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանն անդրադարձավ հաշվետու ժամանակահատվածում տեղ գտած թերություններին և բացթողումներին, շեշտեց, որ բուժծառայության օղակում ներգրավված յուրաքանչյուր զինծառայողի պարտքն է ամենօրյա սրտացավ ծառայությամբ նպաստել ազգային բանակում հիվանդությունների թվի շարունակական կրճատմանն ու կանխարգելմանը: Ընդգծվեց ՊՆ ենթակա առանձին բուժհաստատությունների տեխնիկական հագեցվածության բարձր մակարդակը. հաշվետու տարվա ընթացքում թե զինվորական հոսպիտալները, թե զորամասային բուժկետերը համալրվել են անհրաժեշտ արդիական սարքավորումներով: Ռազմաբժշկական վարչությունը համալրվել է նաև ժամանակակից և անհրաժեշտ բոլոր բուժսարքավորումներով հագեցած ռեանիմացիոն ավտոմեքենայով: Իրականացված աշխատանքն ինքնանպատակ չէ և նպատակաուղղված է ծառայելու հայ զինվորի ու սպայի համապարփակ բուժհետազոտության ապահովմանն ու բուժման պայմանների բարելավմանը:
Ամփոփելով ռազմաբժշկական վարչության կողմից 2014թ. ուսումնական տարվա և 2015 թվականի առաջին ամիսների ընթացքում իրականացված աշխատանքները` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ընդհանուր առմամբ բարձր գնահատեց դրանց կատարողականը` նշելով, որ որոշ հիվանդությունների հետ կապված թվային ցուցանիշների էական բարելավումը ինքնին վկայում է իրականացված բարեխիղճ աշխատանքի մասին: Կարևորելով ռազմական բժիշկների դերը զինված ուժում` պաշտպանական գերատեսչության ղեկավարը նկատեց, որ արձանագրված գոհացուցիչ ցուցանիշները պայմանավորված են նաև իրականացված կադրային փոփոխություններով, կայազորային հոսպիտալներում և զորամասային օղակներում ներգրավված բուժծառայողների ֆունկցիոնալ պարտկանությունների պատշաճ իրականացմամբ:
Միջոցառումը եզրափակվեց պարգևատրման հանդիսավոր արարողությամբ. ռազմաբժշկական ոլորտի մի շարք ներկայացուցիչներ Սեյրան Օհանյանի հրամանով պարգևատրվեցին գերատեսչական մեդալներով, պատվոգրերով ու արժեքավոր նվերներով:



 
										
										 
										
										 
										
										 
													 
													 
													 
													 
											






 
		 
								 Ameriabank has provided business loans totaling over AMD 14 billion to the renewable energy sector
										Ameriabank has provided business loans totaling over AMD 14 billion to the renewable energy sector
				 
								 
								 
								 Use of smart solutions at financial companies: Ameriabank partners Silicon Mountains 2022
										Use of smart solutions at financial companies: Ameriabank partners Silicon Mountains 2022
				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					