«Հրապարակ» թերթը գրում է.

«Երևանի դպրոցներում հնարավոր յուրացումների, պաշտոնական դիրքի չարաշահումների հետ կապված դեպքերի վերաբերյալ լուրջ ստուգումներ են իրականացվում: Իրավապահ համակարգին մոտ կանգնած մեր աղբյուրների փոխանցմամբ՝ իրականացված ստուգումների արդյունքում մոտ մեկ շաբաթ առաջ իրավապահները բռնել են մի դպրոցի տնօրենի, ով կասկածվում է խոշոր չափի գումար յուրացնելու մեջ:

Տեխնոլոգիան պարզ է, գործել է պետական հաստատություններում շատ կիրառվող մեթոդը` չեղած և գործի չգնացող աշխատակիցներ են գրանցում, իսկ փողերը՝ գրպանում: Գործով ձերբակալվածներ չկան»։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: