«Կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրը տեղեկացնում է, որ ՀՀ իշխանությունները համաձայնության են եկել ռուսական «Գազպրոմ» ընկերության հետ, որպեսզի Հայաստան մատակարարվող գազի սակագինը սահմանին 189 դոլարի փոխարեն դառնա 165 դոլար:
Այս փոփոխությունը հնարավորություն կտա չբարձրացնել բնակչությանը մատակարարվող գազի սակագինը, որը պետք է տեղի ունենար դրամի արժեզրկման արդյունքում: Սակայն էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցը կրկին առաջին պլան է մղվում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության լուրջ ֆինանսական դժվարությունների պատճառով»,- գրում է թերթը։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: