«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ռուսական աղբյուրները հայտնում են, որ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանն օրերս ընտրվել է «Ռոսնեֆտ-Իտերա» ընկերության տնօրենների խորհրդի անդամ:

«Ռոսնեֆտ-Իտերան» «Ռոսնեֆտի» գազային ճյուղն է, այնպես, ինչպես «Գազպրոմ-նեֆտը», ինչը նշանակում է, որ որոշումը կայացվել է կրեմլյան բարձր մակարդակով:

Ծառուկյանի հեռացումից հետո խիստ ակտիվացած Արթուր Բաղդասարյանը համարում է, որ եկել է կրկին հառնելու և ընդդիմության ազատված դաշտը գրավելու պահը:

Իսկ որոշ քաղաքական գործիչների կարծիքով, դա հնարավոր է միայն ռուսական իշխանությունների միջամտությամբ: