Մարտի 13-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետն ընդունեց Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին և Լիբանանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Քոչարյանին:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի կազմակերպական և Հայաստան-Սփյուռք գործակցության ծրագրերի հետ կապված հարցեր : Նորին Սրբությունը բարձր գնահատեց նախարար Հ. Հակոբյանի նվիրյալ աշխատանքը Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման գործում: