«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԲՀԿ-ի շահերը սպասարկելու համար ձևավորված «Ազատամարտիկների դաշինք»-ը մարտի 18-ին դռնփակ նիստ է հրավիրել, որի ընթացքում կազմակերպության անդամները պետք է որոշեն իրենց հետագա անելիքները: ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի «կապիտուլացիայից» և քաղաքականությունից դուրս գալուց հետո ազատամարտիկները մնացել են անորոշության մեջ և չեն պատկերացնում իրենց հետագա անելիքները:

Ազատամարտիկներն իրենց գործունեությունը ծավալում են «Հայրենիք» կինոթատրոնի առաջին հարկում, որը պատկանում է Երևանի Շենգավիթի վարչական շրջանի նախկին ղեկավար Սարգիս Հովհաննիսյանին (Կադիլակ Սերոժ): Երեկ «ժողովուրդ»-ը փորձեց Ս. Հովհաննիսյանից պարզել՝ արդյոք տարածքը շարունակելու է մնալ ազատամարտիկների տնօրինության տակ:

«Այդ տարածքը մենք տվել ենք վարձակալության, ու ես տեղյակ չեմ, թե այժմ այդտեղ ինչ կազմակերպություն է աշխատում»,- պատասխանեց Վիեննայում գտնվող Սարգիս Հովհաննիսյանը»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: