««Ժողովուրդ»-ը պարզեց, որ 2015թ. փետրվարի 16–ին «Օազիս Կոմպյուտեր» ՍՊԸ-ն դիմել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ընդդեմ «Հ3 հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի: «Օազիս Կոմպյուտեր» ՍՊԸ-ն դատարանից պահանջում է «Հ3»-ից հօգուտ իրեն բռնագանձել կես միլիոն դրամ:

Ավելին՝ «Օազիս Կոմպյուտեր» ՍՊԸ-ն միջնորդել է հեռուստաընկերության գույքի և դրամական միջոցների վրա արգելանք դնել: Հայցը քննող դատավոր Ռուբեն Ներսիսյանը միջնորդությունը բավարարել է մասնակի և արգելանքը դրել է միայն հեռուստաընկերության գույքի վրա»,– գրում է թերթը։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: