Վերջին շրջանում Թուրքիայի կողմից հնչող արտահայտություններին անդրադարձ է կատարել ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: Նա Twitter-յան իր էջում գրել է.
«Որքան մոտենում է Ապրիլի 24-ը՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, այնքան Թուրքիայից հնչող հայտարարություններն ավելի հուսահատ ու անիմաստ են դառնում»: