ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը քիչ առաջ Ազատության հրապարակում պատասախանելով լրագրողենրից մեկի այն հարցին, թե ինչու՞ «Ժառանգությունը» չի պահանջում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հարաժարականը այն դեպքում, երբ դժգոհում են երկրի տնտեսությունից, աղքատությունից և արտագաղթից, ասաց. «Հասկանալի է, թե սա ինչ է նշանակում: Եթե մենք պահանջում ենք կեղծված ընտրությունների արդյունքները վերանայել, ապա դա նշանակում է, եւ նախագահ, եւ վարչապետ, եւ ոստիկանապետ, եւ արդարադատության նախարար եւ մյուս պաշտոններ ունեցողների հրաժարականն ենք պահանջում»:

Վերջինս նշեց, որ կան քաղաքական ուժեր, ովքեր օրը 25 անգամ պահանջում են վարչապետի հրաժարականը:

«Մեր երկրում վարչապետը չունի այնքան հնարավորություն, որքան օլիգարխի թիկնապահներից մեկը: Ցավոք սրտի մեր մարզպետներն ավելի շատ լիազորություններ ունեն մեր երկրում, քան վարչապետը և դա նրանից է, որ այսօր Հայաստանը օրենքով չի ապրում»,-ասաց Ռուբեն Հակոբյանը

«Ժառանգություն» խմբակցության ղեկավարը քաղաքական այն ուժերի  քայլը, որոնք օրը մի քանի անգամ պահանջում են վարչապետի հրաժարականը, որակեց որպես դեմագոգիա:

«Չի կարելի այստեղ առաջնորդվել ինչ-ինչ անձնական շահեր լուծելով»,-իր խոսքում նշեց Ռուբեն Հակոբյանը: