Երևանի ավագանու ընտրությունները քաղաքական ընտրություններ   են: Այս համոզմանն է ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

Նա այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ արդեն նկատվում է գործող իշխանությունների կողմից վարչական և ֆինանսական ռեսուրսի օգտագործում, սակայն այսուհանդերձ ՀՅԴ­-ն ամեն ինչ անելու է, որ ընտրությունների արդյունքները լինեն արժանահավատ.«ՀՅԴ­ն  այս ընտրություններին մասնակցում է իր բոլոր ուժերը ներդնելով»,­ առանձնացրեց Աղվան Վարդանյան ու հավելեց, որ ՀՅԴ ավագանու ցուցակը եզակի է ընտրություններին մասնակցող մյուս քաղաքական ուժերի ցուցակներից,  քանի որ իրենց ցուցակը գլխավորում է կուսակցության ղեկավար կազմի ներկայացուցիչը՝ Արմեն Ռուստանյանը:

«Մենք վստահ ենք, որ այս անգամ կարողնալու ենք մեր քաղաքացիներին համոզել, որ այս անգամ վստահել և հավատալ,  և քվեարկել Դաշնակցության օգտին։ Եվ  այդ դեպքում վստահեցնում եմ, որ կտեսնեն իրական փոփոխություններ  ոչ միայն Երևանում,  այլ նաև  ողջ Հայաստանում»,­ նշեց Աղվան Վարդանյանը:

 ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղարը   պատասխանելով YerevanNews.am-­ի այն հարցին, եթե  ընտրություների արդյունքներն արժանահավատ չլինեն ՀՅԴ-­ն ինչ է պատրաստվում անել, ասաց.«Եթե և ընտրական պրոցեսը,  և ընտրությունների արդյունքը, ընտրությունների  պատկերը, բնույթը կլինի այնպիսին, ինչպիսին նախագահական ընտրություններն  էին,   շատ հավանական է, որ քաղաքական  ուժերը նաև  պայքարի նորմալ, այլ մեթոդներ կիրառեն, օրինակ՝ ինչպես որ կա, ինչպես, որ լինում է»:

Աղվան Վարդանյանն ասաց նաև, որ չի սիրում եթեներով խոսել և կրկնեց, որ ամեն ինչ անելու են, որ արժանահավատ արդյունքները ստանան,  հակառակ դեպքում կքքնարկեն: