Բաթումում հանկարծամահ է եղել «Արմինֆո» լրատվական գործակալության լրագրող, «Ինտերֆաքսի» թղթակից, տնտեսական մեկնաբան Արթուր Երնջյակյանը: Արթուրը Վրաստան էր մեկնել հայ լրագրողների համար Վրաստանի Զբոսաշրջության նախարարության կազմակերպած ճանաչողական այցի շրջանակում։

Բժիշկների նախնական ախտորոշմամբ՝ Արթուր Երնջակյանը մահացել է սրտի կաթվածից։

Ինքնազգացողության կտրուկ վատթարացումից հետո նրան տեղափոխել են Բաթումի քաղաքային հիվանդանոց, որտեղ նրա կյանքը փրկել չի հաջողվել։

YerevanNews.am-ը ցավակցում է Արթուր Երնջակյանի հարազատներին, մտերիմներին և գործընկերներին: